Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Չի պարտ­վում ու վերջ

Չի պարտ­վում ու վերջ
30.10.2020 | 01:37

Խոս­քը վե­րա­բե­րում է Դո­նեց­կի «Շախ­տյո­րին», որն այս պա­հի դրու­թյամբ եր­կու գրանդ ա­կում­բի «գլուխ» է լվա­ցել ու միանձ­նյա գլ­խա­վո­րում է խմ­բա­յի­նը, երբ են­թադ­րա­բար պի­տի որ թի­մա­յի­նը եզ­րա­փա­կո­ղը լի­ներ։ Հար­կավ հե­տաքր­քիր հան­դի­պում­նե­րի պա­կաս չի զգաց­վել, ա­նակն­կալ ան­ցում­նե­րով խա­ղեր քիչ չեն ե­ղել, իսկ «Յու­վեն­տուս»-«Բար­սե­լոն» դի­մա­կա­յու­թյու­նում Ալ­վա­րո Մո­րա­տա­յի հետ պա­տա­հա­ծը խել­քա­հան կհա­ներ յու­րա­քան­չյուր մե­կի։

A ԽՈՒՄԲ
Ա­նա­սե­լի դրա­մա­տիզմ էր, հզոր կր­քե­րի բա­խում «Աթ­լե­տի­կո»-«Զալց­բուրգ» մր­ցակ­ցու­թյու­նում՝ կշեռ­քի նժա­րի վայ­րի­վե­րում­նե­րով։ Նախ հաշ­վի մեջ ա­ռաջ են ան­ցել տան­տե­րե­րը, ին­չին ըն­թաց­քում հյու­րե­րը դի­մա­դար­ձել են դար­պա­սի եր­կու գրա­վու­մով։ Մադ­րիդ­ցի­նե­րը հա­շի­վը հա­վա­սա­րեց­նե­լը շատ հե­տո­յին չեն թո­ղել։ Ա­մեն ինչ գնա­ցել է 2։2 հաշ­վով հան­գու­ցա­լուծ­ման, սա­կայն Ժոաու Ֆե­լիք­սը խա­ղա­վար­տին մոտ հաղ­թա­նա­կը բե­կել է իր թի­մի կող­մը։ Գրե­թե բո­լոր ա­ռում­նե­րով զար­մա­նա­լիո­րեն հե­տաքր­քիր այս դի­մա­կա­յու­թյու­նը Դիե­գո Սի­մեո­նեի սա­նե­րը շա­հել են 3։2 հաշ­վով՝ եր­կր­պա­գուի մոտ քիչ թե շատ մեղ­մե­լով թի­մի ա­ռա­ջին մր­ցե­լույ­թի ծանր տպա­վո­րու­թյու­նը։ Հի­շենք, որ մեկ­նար­կա­յին տու­րում մադ­րիդ­ցի­նե­րը 0։4 հաշ­վով զի­ջել էին Մյուն­խե­նի «Բա­վա­րիա­յին»։
Մոսկ­վա­յի «Լո­կո­մո­տիվ»-«Բա­վա­րիա» մր­ցակ­ցու­թյու­նում կա­րող էր և ա­նակն­կալ գրանց­վել, սա­կայն մյուն­խեն­ցի­նե­րը ռուս­նե­րին եր­կար չեն թո­ղել հու­սա­վառ լի­նել։ Հար­կավ մոսկ­վա­ցի­նե­րի խո­շոր ու­րա­խու­թյու­նը պի­տի լի­նի հան­դիպ­ման բա­վա­կա­նա­չափ հա­մեստ հա­շի­վը՝ 1։2։ «Բա­վա­րիան» եր­կու խա­ղից հե­տո վեց միա­վոր ու­նի, «Աթ­լե­տի­կո­յի» ու­նե­ցա­ծը գեր­մա­նա­ցի­նե­րի ու­նե­ցա­ծի ու­ղիղ կե­սի չափ է, «Լո­կո­մո­տիվն» ու «Զալց­բուր­գը» մե­կա­կան միա­վո­րի տեր են դար­ձել։

B ԽՈՒՄԲ
Ար­տագ­նա­յում Մադ­րի­դի «Ռեա­լի» հետ տու­րի ա­ռա­ջին հան­դիպ­ման հաղ­թա­նա­կից հե­տո (3։2) Դո­նեց­կի «Շախ­տյո­րի» հի­մա էլ այս ոչ-ո­քին ու դար­ձյալ գրանդ ա­կում­բի հետ մր­ցակ­ցու­թյու­նում։ ՈՒ այն­պես չէ, որ այս ոչ-ո­քին (0։0) պա­կաս է ու­րա­խաց­րել ի­տա­լա­կան «Ին­տե­րին», որ­քան էլ Կոն­տեի սա­նե­րի մեջ ան­բա­վա­րա­րու­թյան զգա­ցո­ղու­թյունն այ­նուա­մե­նայ­նիվ առ­կա է, ո­րով­հետև թի­մի մեկ­նար­կը սպաս­ված ըն­թաց­քով չի գնում։
Սա­կայն շատ ա­վե­լի դրա­մա­տիկ ե­ղան Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիա»-«Ռեալ» դի­մա­կա­յու­թյան զար­գա­ցում­նե­րը։ Խա­ղի հիմ­նա­կան ժա­մա­նա­կից ե­րեք րո­պե ա­ռաջ ու մր­ցա­վա­րի հա­վե­լա­ծի եր­րորդ րո­պեին գլադ­բախ­ցի­նե­րը եր­կու գոլ բաց թո­ղե­ցին՝ «ար­քա­յա­կա­նին» ա­նընդ­մեջ երկ­րորդ խայ­տա­ռա­կու­թյու­նից փրկ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն տա­լով՝ 2։2։
Փաս­տե­լով այս դի­մա­կա­յու­թյու­նում գրանց­ված ար­դյուն­քը՝ միա­ժա­մա­նակ պի­տի փաս­տենք նաև, որ երկ­րորդ ա­նընդ­մեջ խա­ղում հաշ­վի մեջ ա­ռաջ լի­նե­լով՝ գեր­մա­նա­կան ա­կում­բը չի կա­րո­ղա­նում տեր կանգ­նել հաղ­թա­նա­կին։ Ընդ ո­րում, եր­կու հան­դի­պումն էլ ա­վարտ­վել է նույն ար­դյուն­քով։
Չորս միա­վո­րով ա­ղյու­սա­կի գլ­խա­մա­սում «Շախ­տյորն» է, եր­կուա­կան միա­վոր ու­նեն Գեր­մա­նիան ու Ի­տա­լիան ներ­կա­յաց­նող ա­կումբ­նե­րը, «ար­քա­յա­կա­նը» վերջ­նա­մա­սում է մեկ միա­վո­րով։

C ԽՈՒՄԲ
«Մար­սել»-«Ման­չեստր Սի­թի» դի­մա­կա­յու­թյու­նում ու­ժե­րի ռեալ հա­րա­բե­րու­թյունն այն­պի­սին էր, որ տան­տե­րե­րին այլ բան չէր մնում, քան թու­լա­նալ ու «հա­ճույք» ստա­նալ, ե­թե այս­տեղ այդ բա­ռը, ի­հար­կե, բուն ե­ղե­լու­թյան հետ ա­ղերս­ներ ու­նի՝ 0։3։
«Պոր­տու»-«Օ­լիմ­պիա­կոս» մր­ցակ­ցու­թյու­նում պոր­տու­գա­լա­ցի­ներն ի­րենց հաղ­թա­նա­կի փաստն ա­ներկ­բա դարձ­րին խա­ղա­վար­տից հինգ րո­պե ա­ռաջ խփած երկ­րորդ գո­լով։ «Սի­թին» բա­ցար­ձակ ար­դյուն­քով գլ­խա­վո­րում է խմ­բա­յի­նը, «Պոր­տուն» միա­վոր­նե­րով հա­վա­սար­վեց «Օ­լիմ­պիա­կո­սին», ֆրան­սիա­ցի­ներն են, որ մինչև այժմ միա­վոր չեն վաս­տա­կել։

D ԽՈՒՄԲ
Ե­թե ան­հա­մե­մատ ու­ժեղ «Ա­յաքսն» էր ան­զոր ե­ղել «Լի­վեր­պու­լի» նկատ­մամբ, «Միդ­տյու­լանդն» ի՜նչ պի­տի կա­րո­ղա­նար ա­նել՝ հնա­րա­վո­րինս հա­մեստ հաշ­վով պարտ­վե­լուց զատ՝ 0։2։ Կր­քե­րը, այ, բոր­բոք­վե­ցին «Ա­տա­լան­տա»-«Ա­յաքս» դի­մա­կա­յու­թյու­նում, այն էլ ի՜նչ կար­գի բոր­բոք­վե­ցին։ Ի պա­տիվ հո­լան­դա­ցի­նե­րի, հար­ձա­կո­ղա­կան ֆուտ­բոլ դա­վա­նող ի­տա­լա­կան ա­կում­բի ա­ռաջ ա­ռա­ջին խա­ղա­կե­սում ոչ միայն սե­փա­կան դար­պա­սի դռ­նե­րը փա­կե­ցին, այլև դեռ եր­կու ան­գամ էլ ի­րենք խո­ցե­ցին։ Ան­վի­ճե­լի էր, որ Բեր­գա­մոն ներ­կա­յաց­նող թի­մը երկ­րորդ խա­ղա­կե­սում գնա­լու էր ի­րա­վի­ճա­կի շտկ­ման, միակ խն­դի­րը մնում էր՝ ար­դյո՞ք Նի­կեն կտա հա­մա­ձայ­նու­թյու­նը։ Ի բա­րե­բախ­տու­թյուն ի­տա­լա­ցի­նե­րի, ֆուտ­բո­լի աստ­վա­ծու­հին ե­ղավ բա­րե­հաճ, բայց և հար­գա­լից մյուս հե­րո­սի նկատ­մամբ, ո­րի ա­նունն է կրում հո­լան­դա­կան թի­մը՝ 2։2։

E ԽՈՒՄԲ
Հար­կավ ռու­սա­կան «Կրաս­նո­դա­րը» պատ­րանք­ներ չպի­տի ու­նե­նար «Չել­սիի» հետ խա­ղում, սա­կայն դրա­նով հան­դերձ 0։4 հաշ­վով պար­տու­թյու­նը, այն էլ սե­փա­կան հար­կի տակ, այն­քան էլ պատ­շաճ հա­շիվ­նե­րից չէ։ Սա­կայն ո՞վ է պատ­շա­ճու­թյու­նը հաշ­վի առ­նո­ղը մի դի­մա­կա­յու­թյու­նում, որ­տեղ մր­ցա­կից­նե­րը բա­ցա­հայ­տո­րեն քա­շա­յին տար­բեր կար­գեր են ներ­կա­յաց­նում։ Զու­գա­հե­ռա­բար նկա­տենք, որ ռու­սա­կան ա­կում­բի ե­րի­տա­սարդ դար­պա­սա­պահ Մատ­վեյ Սա­ֆո­նո­վը հայ­տն­վել է անգ­լիա­կան պրե­միեր լի­գա­յի միան­գա­մից վեց ա­ռա­ջա­տար ա­կում­բի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում, ու հու­սանք, որ այս չա­րա­բաս­տիկ մր­ցակ­ցու­թյու­նը նրա հա­մար ճա­կա­տագ­րա­կան չի լի­նի։
Տու­րի հան­դի­պու­մը հաղ­թա­նա­կով պսա­կեց նաև իս­պա­նա­կան «Սևի­լիան», թե­պետ այս­տեղ էլ պի­տի պա­րա­կա­նոն հա­մա­րենք գրանց­ված ան­հա­մե­մատ հա­մեստ ար­դյուն­քը։ Ֆրան­սիա­կան «Ռե­նը» զի­ջել է նվա­զա­գույն հաշ­վով։
«Չել­սին» ու «Սևի­լիան» ու­նեն չոր­սա­կան, մյուս եր­կու­սը՝ մե­կա­կան միա­վոր։

F ԽՈՒՄԲ
Ռու­սա­կան ֆուտ­բո­լի վեր­ջին տա­րի­նե­րի ա­մե­նա­վառ թի­մը՝ «Զե­նիթը», ար­տագ­նա­յում ան­կա­րող է ե­ղել լր­ջո­րեն դի­մադ­րե­լու Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յին» ու պարտ­վել է եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի տար­բե­րու­թյամբ։ Մյուս կող­մից էլ, ինչ­պես չպարտ­վես մի խա­ղում, որ­տեղ նույ­նիսկ մեկ նշա­նա­ռու հար­ված չես հասց­րել մր­ցակ­ցի դար­պա­սին։ Տար­բեր խա­ղար­կու­թյուն­նե­րը հաշ­վի ա­ռած՝ սա սան­կտ­պե­տեր­բուրգ­ցի­նե­րի եր­րորդ ա­նընդ­մեջ պար­տու­թյունն էր՝ յու­րա­քան­չյու­րում եր­կու գն­դակ «ու­տե­լով»։
Փո­խա­րենն ան­հա­մե­մատ հա­մառ ստաց­վեց «Բրյու­գե»-«Լա­ցիո» դի­մա­կա­յու­թյու­նը, որ­տեղ այդ­պես էլ չպարզ­վեց ու­ժե­ղա­գույ­նը՝ 1։1։ Հենց այս եր­կուսն էլ ա­ղյու­սա­կի վե­րին հո­րի­զո­նա­կան­նե­րում են չոր­սա­կան միա­վո­րով։ «Բո­րու­սիան» ու­նի ե­րեք միա­վոր, «Զե­նի­թի» ան­վան դի­մաց զրո է։

G ԽՈՒՄԲ
Ե­թե ա­սենք, որ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի ա­մե­նա­ծան­րակ­շիռ դի­մա­կա­յու­թյու­նը «Յու­վեն­տու­սի» ու «Բար­սե­լո­նի» մր­ցա­վեճն էր, ճշ­մար­տու­թյան դեմ ոչն­չով մե­ղան­չած չենք լի­նի։ Դեմ­բե­լեի բա­վա­կա­նին ա­րագ գո­լին թու­րին­ցի­ներն ար­ձա­գան­քել են կայ­ծակ­նո­րեն, սա­կայն VAR հա­մա­կար­գը ֆիք­սել է խա­ղից դուրս վի­ճակ։ Որ­պես­զի նույն բա­նը նույ­նու­թյամբ կրկ­նե­լու վտան­գի ա­ռաջ չկանգ­նենք, այս­պես ա­սենք՝ նույն VAR հա­մա­կար­գը նույն Ալ­վա­րո Մո­րա­տա­յի ևս եր­կու գոլ չի հաշ­վել վե­րը հի­շա­տակ­ված նույն հիմ­նա­վոր­մամբ։ Սկզ­բուն­քո­րեն մնում է հու­սալ, որ ֆուտ­բո­լիս­տը ե­ղա­ծի հո­ղի վրա չի հաս­նի խե­լա­գա­րու­թյան։
Շա­րու­նա­կե­լով խա­ղի հա­մա­ռոտ տե­սու­թյու­նը, ա­սենք, որ հա­վե­լյալ ժա­մա­նա­կում նշա­նակ­ված 11-մետ­րա­նոցն անվ­րեպ է ի­րաց­րել Մե­սին՝ ա­պա­հո­վե­լով կա­տա­լո­նյան ա­կում­բի 2։0 հաշ­վով հաղ­թա­նա­կը։ Դար­պա­սի այս գրա­վու­մը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյուն­նե­րում դար­ձավ հան­ճա­րեղ ար­գեն­տի­նա­ցու թվով յո­թա­նա­սու­նե­րոր­դը, ին­չը ռե­կոր­դա­յին նվա­ճում է, քա­նի որ նրա­նից ա­ռաջ ոչ մե­կին բախտ չի վի­ճակ­վել հաս­նե­լու նման ցու­ցա­նի­շի։ Միա­ժա­մա­նակ նա միակ ֆուտ­բո­լիստն է, ով այս խա­ղար­կու­թյան 16 ա­նընդ­մեջ մր­ցաշր­ջա­նում գո­լի հե­ղի­նակ է դառ­նում։
Ֆուտ­բո­լա­յին փո­թոր­կուն կր­քե­րով է ա­ռանձ­նա­ցել նաև խմ­բա­յին երկ­րորդ դի­մա­կա­յու­թյու­նը, որ­տեղ ար­տագ­նա­յում խա­ղը 2։0 հաշ­վով շա­հող ուկ­րաի­նա­ցի­նե­րը չեն կա­րո­ղա­ցել ա­ռա­վե­լու­թյու­նը պահ­պա­նել ու հար­կադր­ված են ե­ղել տուն վե­րա­դառ­նալ ըն­դա­մե­նը մեկ միա­վոր վաս­տա­կած։ «Բար­սե­լոնն» ու­նի վեց միա­վոր, կի­սով չափ պա­կաս է «Յու­վեն­տու­սի» վաս­տա­կա­ծը, մե­կա­կան միա­վոր է մյուս եր­կու­սի ան­վան դի­մաց։

H ԽՈՒՄԲ
Խոս­տո­վա­նենք՝ ոչ միայն ան­սո­վոր է, ոչ միայն անս­պա­սե­լի է, այլև մար­դու գլ­խում դժ­վա­րու­թյամբ է տե­ղա­վոր­վում «Ման­չեստր Յու­նայ­թեդ»-«Լայպ­ցիգ» դի­մա­կա­յու­թյան 5։0 հա­շի­վը, մա­նա­վանդ ե­թե ու­րիշ բան էլ չէ, հաշ­վի ենք առ­նում ա­նուղ­ղա­կի հա­մե­մա­տու­թյու­նը. ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում անգ­լիա­ցի­նե­րը 15-րդն են, մինչ­դեռ հինգ խա­ղից հե­տո չորս հաղ­թա­նա­կով ու մեկ ոչ-ո­քիով գեր­մա­նա­ցի­նե­րը բուն­դես­լի­գա­յի ա­ռա­ջա­տարն են գո­նե այս պա­հի դրու­թյամբ։ Հեթ տրի­կի հե­ղի­նակ է դար­ձել Մար­կուս Ռեշ­ֆոր­դը՝ օգ­նե­լով իր թի­մին 2013 թվա­կա­նից հե­տո Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում տա­նե­լու խո­շոր հաշ­վով երկ­րորդ հաղ­թա­նա­կը։ Այս նույն 5։0 հա­շի­վը ար­ձա­նագր­վել է դար­ձյալ գեր­մա­նա­կան թի­մի՝ «Բա­յե­րի» հետ մր­ցա­վե­ճում։ Սա­կան որ­քան էլ նման հաշ­վով պար­տու­թյունն ան­ցյա­լում նա­խա­դեպ ու­նե­ցել է, այ­դու­հան­դերձ չես կա­րող չզար­մա­նալ. քանդ­վել՝ քանդ­վել, բայց այս­պես ու այս աս­տի­ճա­նի՞, ո­րը նվաս­տա­ցու­մից էլ ստո­րա­ցու­ցիչ է։ Ինչևէ։ «Յու­նայ­թե­դը» վեց միա­վո­րով գլ­խա­վո­րում է խմ­բա­յին մր­ցա­վազ­քը։
«Բա­շակ­շե­հիր»-«Պա­րի Սեն Ժեր­մեն» մր­ցակ­ցու­թյու­նում ֆրան­սիա­ցի­նե­րը կա­րո­ղա­ցան եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի հե­ղի­նակ դառ­նալ ու վաս­տա­կել ի­րենց ա­ռա­ջին միա­վոր­նե­րը։ Նրանք մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում գեր­մա­նա­ցի­նե­րի հետ կի­սում են երկ­րորդ-եր­րորդ տե­ղե­րը։ Ինչ վե­րա­բե­րում է թուր­քա­կան թի­մին, միա­վոր­նե­րի ա­ղյու­սա­կում զրո է, խփած գո­լե­րի ա­ղյու­սա­կում՝ զրո։ Թերևս սրա­նում զար­մա­նա­լի ո­չինչ չկա, քան­զի այն այս խմ­բի բա­ցա­հայտ հետ­նա­պահն էր հա­մար­վում ու միան­գա­մայն լր­ջո­րեն հաս­տա­տում է կան­խա­տե­սու­մը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ